Բարև, սիրելի Ձմեռ պապ։ Ես Էրիկն եմ։
Ես կուզենամ գալիք Նոր տարուն ողջ աշխարհում խաղաղություն լինի։
Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ես ունեմ խնդրանք։ Ուզում եմ ինձ բերես ձմեռային վերարկու, տաք հագուստ, շատ եմ սիրում սպորտային հագուստ ու կոշիկներ։
Սիրելի Ձմեռ պապ, եթե հնարավոր է, կարո՞ղ ես ինձ համար բերել անօդաչու թռչող սարք, քանի որ շատ եմ ուզում, բայց մայրիկս հնարավորություն չունի այն գնելու։
Ցանկանում եմ, որ աշխարհի ոչ մի մանուկ առանց ծնող չմեծանա։